Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա:
Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:Երեկ, սակայն Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ Պրահայում սպասվում է
քառակողմ հանդիպում՝ Փաշինյան–Մակրոնի–Միշել–Ալիև, և Փաշինյան–Էրդողան հանդիպում։ Ավելի ուշ նրանց միացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։