Սարսափելի է ․․Հայաստանին պատերազմ է սպասվում, և պետք է պատրաստվել պատերազմին․․․ԱՍԼԻԿՅԱՆ

Հայաստանին պատերազմ է սպասում, և պետք է պատրաստվել այդ պատերազմին: Ինչպե՞ս պատրաստվել: Ո՛չ, որսորդական հրացաններով կրակել սովորելով չէ,

այլ նորագույն տեխնոլոգիական զենքեր գնելով: Ո՛չ, կալաշնիկովներով ու մասնավոր ռազմականացված կազմակերպություններով «ազգ-բանակին» նմանակելով չէ, այլ պետական հովանավորության ներքո իրական «ազգ-բանակ» ստեղծելով: Ո՛չ, Ռուսաստանից և ՀԱՊԿ-ի անդամ այլ երկրներից զենքեր գնելով չէ,

այլ ՀԱՊԿ֊ից դուրս գալով և արևմտյան զենքեր ձեռք բերելով: Ո՛չ, Մոսկովյան գործիք Փաշինյանին արևմետյան օրակարգով շարժվող ղեկավարի կեղծ փաթաթան կապելով չէ, այլ այդ ռուսական կամակատարին հեռացնելով և ազգային իշխանություն ստեղծելով: Ո՛չ, հինգերորդ շարասյան մյուս թևին` ընդդիմություն կոչվող քոչարյաններին և

paterazm_hkx_B.jpg

սարգսյաններին աջակցելով չէ, այլ իշխանություն և ընդդիմություն կոչվող հինգերորդ շարասյանը հեռացնելով և իրական անկախ ազգային իշխանություններ հիմնելով: Գալիք պատերազմին պետք է պատրաստվել ռուս-թուրքական ազդեցության տակից դուրս գալով և իրական ինքնիշխան պետական համակարգ ստեղծելով, վստահելի դաշնակիցներ ձեռք բերելով և այդ դաշնակիցների աջակցությամբ ամբողջ ժողովրդին զինելով: Այլապես հայկական գաղութը թուրքական

պետությունների դեմ պատերազմի արդյունքում կամ կցեղասպանվենք, կամ մեծ կորուստներից հետո գուցե հասկանանք վերը նշված քայլերի կարևորությունը և կանցնենք այդ պետականաստեղծ քայլերի իրագործմանը: Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

Опубликовано в