Մինչ կդիտեք բուն տեսանյութոը առաջարկում ենք կարդալ մի փոքր տեղեկություն այն մասին, թե ինչ է կատարվում հիմա Արցախում
Արցախում այս պահին ինքնաբուխ հանրահավաք է սկսվել, տրվում է հանուն Արցախի պաշտպանության շարժման մեկնարկը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Ուղղակի հիմա մեր իշխանությունները պետք է դուրս գան, կանգնեն ժողովրդի կողքին եւ հակառակվեն Նիկոլի վարչախմբին, ուրիշ տարբերակ չկա, հակառակ դեպքում իրենք Նիկոլի հետ են եւիրենք էլ Նիկոլի հետ կնիքը դնում են Արցախի հանձնման: Իրենք այդ մի տարբերակն ունեն, այլեւս սուտ է` Նիկոլի հետ խոսեն, բանակցեն եւ այլն, եւ այլն, հենց հիմա պետք է դուրս գան, իջնեն Վերածննդի հրապարակ եւ կանգնեն ժողովրդի կողքը»,-ասաց նա: