Տարոն Անդրանիկի Մարգարյան (ապրիլի 17, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ կուսակցական[2], պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի մայրաքաղաք Երևանի 11-րդ քաղաքապետ։ 2018 թվականի հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից[1], 2021 թվականից «Պատիվ ունեմ» դաշինքիվ ՀՀ ԱԺ պատգամավոր։
2001-2003թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ բաժնի պետ։
2003 թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ։ 2005 թ.-ին՝ 27 տարեկանում, ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար, 2008-ին վերընտրվել է նույն պաշտոնում։
Նրա պաշտոնավարման տարիներին Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք[3]։ 2009 թվականին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ապա նույն տարում ընտրվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ[4]։