Ռեփեր Պաշա Տեխնիկը կոմայի մեջ է։ Այդ մասին գրում է Mash Telegram-յան ալիքը։ Ալիքի փոխանցմամբ՝ երեկ նա օգտագործել է հոգեթերապեւտի կողմից նշանակված հանգստացնող դեղամիջոցներ,
որոնք խառնել է ապօրինի նյութերի հետ։Այժմ նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրան միացրել են թոքերի
արհեստական օդափոխության սարքին։ Նա մի շարք էպիլեպտիկ նոպաներ է ունեցել: