Մամաս ասում էր, որ պետք չի գյուղ հարս գալ, բայց ես չլսեցի ու հիմա գլխիս եմ տալիս. ահավոր մարդիկ են, որ կարդաք ինչեր են բերում գլխիս չեք հավատա

Կյանքիս ամենամեծ սխալը գյուղ հարս գալն էր։ Ես մտածում էի կսովորեմ ամեն ինչ, սաղ լավ կլինի, լավ մարդիկ են, կարևորը ամուսնուս շատ եմ սիրում, մնացածը ժամանակի ու սովորելու հարցա։ Բայց նենց չեղավ ոնց որ ես էի մտածում, փաստորեն ես չկարացի սովորեմ, ու հարմարվեմ էդ պայմաններին։

Ճիշտա մինչև հիմա ձգում եմ, բայց մի կերպ, համբերությանս բաժակը կամաց-կամաց լցվումա, ու չգիտեմ վերջում ինչ եմ անելու։ Ոնց որ էս տան ստրուկը լինեմ, էն կարգի, որ կիսուրիս ու կեսրարիս ոտքերը ամեն առավոտ ու իրիկուն ես պետքա լվանամ։ Հոգնել եմ արդեն էս հետամնացներից

Опубликовано в