Հոկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Արդ օրը, ժամը 09։15-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է
ստացվել Երևանի բնակիչ 47-ամյա Սեյրան Վ․-ից, ով հայտնել է, որ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող իր կնոջ մորը հայտնաբերել է ծեծված, մարմնի որոշ հատվածներում կան կապտուկներ, պարանոցը խեղդած, և նրա վրա կան նաև արնանման հետքեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,
ահազանգի վայր են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ 72-ամյա կին է, ով «պոլիտրավմա, մարմնի տարբեր մասերի վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին կնոջ կյանքի համար,
ինչը նրանց հաջողվել է, Արարատի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետի և Ատաշատի ոստիկանապետի գլխավորությամբ, համագործակցելով մարզային քննչական վարչության քննիչների հետ, պարզել են, որ նույն օրը, ժամը 04։00-ից 06։00-ն ընկած ժամանակահատվածում այդ գյուղի բնակիչ 42-ամյա Մայիս Ե․-ն մտել է իր կողմից ծեծված կնոջ տուն հետնամասի դռնով, այնուհետև ծեծի է ենթարկել կնոջը, որից հետո փորձել է բռնաբարել։ Սակայն ճիվաղը, չկարողանալով
ավարտին հասցել իր սև գործը, դիմել է փախուստի։ Արարատի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Մայիս Ե․-ին, տեղափոխել ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։