Հայտնվել եմ երկու քարի արանքում այս միջադեպի պատճառով Բանն այն է, որ երկու ամուսնացած որդիներիս հետ ապրում եմ մեծ առանձնատանն ու միտք էլ չունեմ տուն գնելու, մեկին առանձնացնելու։ Ինչո՞ւ նման բան անեմ, եթե նրանք չեն խնդրել և համերաշխ ապրում են։
Բայց էն օրը էս դեպքից հետո լուրջ մտածում եմ բաժանեմ տղերքիս, քանի ավելի վատ բան չի եղել։ Հիմա ամեն ինչ սկզբից կպատմեմ
։
Փոքր հարսս բավական ակտիվ կին է՝ բնավորություն ունեցող։ Մեծ տղաս էլ շատ հանգիստ է, նրա կինը՝ նույնպես։ Էն օրը մտնեմ տուն, լսեմ՝ փոքր հարսս ու մեծ տղաս իրար հետ խոսում են էն մասին, որ իրար են սիրում ու ուզում են փախնեն։
Իրար «կյանք», «արև» բառերով էին դիմում, գրկախառնվում էին։ Էնքան նեղվեցի, մի՞թե իմ օրինկելի ընտանիքում նման բան պետք է լիներ։ Հիմա որոշել եմ մեծ տղայիս հետ լուրջ խոսեմ, երեխեքին ու կնոջը հավաքի, գնա առանձին ապրի, մենք էլ մնանք փոքրի ընտանիքի հետ։
Ի՞նչ անեմ, ախր ամեն ինչ կարող է ավելի վատանալ։