Ամբողջ օրը մարդս սրա նրա հետ բասեիններում քաշ ա գալիս. էն օրը կռվեցի հետը, տեսեք ինձ ինչ պատասխանեց

Ամուսինս միշտ էլ սեր է ունեցել ֆռֆռալու հետ ու տարբեր ժամանակահատվածներում տարբեր կանանց հետ է կապ ունեցել: Սկզբում ես շատ նեղվում էի ու մտածում էի բաժանվելու մասին, բայց հետո տարիքով կանայք ասացին, որ բոլորի ամուսիններն էլ տենց են եղել, դա տարիքի հետ անցնում է ու պետք է ուղղակի դիմանալ մի քիչ: Սկսեցի ավելի քիչ ուշադրությւոն դարձնել նրա այդ արկածներին, բայց լրիվ անտեսել չեմ կարողանում: Էս տարի բայց մարդս լրիվ իրան կորցրել ա: Ինչ ամառը բացվել է, ինքը բասեիններից ու կաֆեներից ուն չի գալիս, սաղ օրը սրա նրա հետ բասեիններում կյանքն ա վայելում, ես էլ կոտորվում եմ տան հոգսերի ու կենցաղի մեջ: Ամբողջ հոգսն իմ վրայա, սկսած երեխաների խնամքից, վերջացրած առևտրով ու կենցաղային հարցերով: Բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում. Մարդս ուրիշ կանանց հետ ֆռֆռում ա, կիսուրս էլ հարևանների հետ առավոտից գիշեր բամբասում ա:

Չդիմացա, մարդուս հետ կռվեցի, ասեցի, փոխանակ մի օր օգնես ինձ, մատից մի փուշ հանես, կամ ասես՝ արի մի օր միաիսն գնանք հանգստանանք գոնե, մենակ սիրածներիդ հետ ես գնում ստեղ ընդեղ, ինձ պատասխխանեց.

— Ախչի հո չե՞ս գժվե, բա սիրածների հետ գնալու տեղերը պիտի սիրածների հետ գնամ, հո քեզ էլ հետս չեմ տանելու: Դու տան կնիկ ես մնա տանը քո երեխեքին պահի, գործ արա, լվա, մաքրի, դու հո սիրած չես որ հետդ գնամ բասեին, ընկերներս տենան վրես խնդան: Ձենդ կտրի ու նստի երեխեքիդ պահի, դու իմ հետ գործ չունես, ես տղամարդ եմ, դու կնիկ, դու իմ հետ ոտ մի մեկնի:

Опубликовано в