Ես չեմ հասկանում էս ինչ խորամանկ քայլերի մեջ են հարսս ու դրա մերը։ Հա լավ հասկացանք կապված են մեր ու աղջիկ, բայց էս կարգի՞։ Ես էլ աղջիկ ունեմ, ինքն էլ ա ամուսնացած, բայց ինձ կյանքում թույլ չեմ տա էդ կարգի քիթս խոթեմ իրա ընտանիքի մեջ։
Սրա մերը աղջկա ամեն ինչից տեղյակ ա, ամեն հարցի շուրջ իրա կարծիքնա ասում։ Հարսիս որ մի բան եմ ասում, քննարկում եմ հետը, էդ պահին ձեն չի հանում, մի քանի ժամ հետո գնում լավ մոր հետ քցում բռնում են, նոր գալիս ա ինձ պատասխան ա տալիս։ Դա իսկի իրա սեփական կարծիքը չունի։ Հիմա էլ թազա բան են հնարել, ինչա թե հարսս երեխա ունեցավ, առաջինն ա ձևերը չգիտի, մերը սաաղ օրը մեր տունն ա։ Բայց հետաքրքիրը գիտե՞ք որնա, որ ինքը հատուկ գալիս ա էն ժամերին, երբ տունը մարդ չկա։ Էն օրը գործից մի քիչ շուտ գնացի տուն, տենայիք ոնց խառնվեց իրար, ոնց որ հսնցագործության պահին հանցագործին բռնացրած լինեի։
Չեմ հասկանում դրանք ինչ են անում, ինչ են պլանավորում։ Տենց հոգատար մամա ես, մի քիչ երկար մնա, տես մենք ոնց ենք երեխուդ հետ շփվում։ Մեր ընտանիքից մեկին տեսնումա թե չէ, փախնում ա տուն։ Չգիտեմ ես ոնց հասկանամ սրանք ինչ են անում իրար հետ։