Վերջերս իմացա, որ ամուսինս սիրուհի ունի: Էն էլ պարզվում ա սաղ թաղը տեղյակա, բացի ինձնից: Տո մտքովս չէր էլ անցնի, որ 35 տարվա ամուսիններ ենք ու ամուսինս կարա տենց բան անի:Ես էլ որոշեցի սենց բան անեմ, երբ իմացա, թե ովա սիրուհին:
Իմացա, որ էտ կինը սկի ինձ չի էլ ճանաչում, ոչ էլ դեմքով գիտի: իմացա որտեղա աշխատում: Պարզվեց խանութումա աշխատում: Սկսեցի շուտ-շուտ էտ խանութից առևտուր անել ու հետը մտերմացա:
Մի օր պատմեց ինձ, որ մի մարդու հետա հանդիպում շփվում, ում կինը մահացած ա, էտ մարդն էլ շատ նորմալ լավ մարդա ուղղակի տարիքայինը մեծա դրա համար չեն ամուսնանում, ընտանիքն էլ դեմ կլինի: Այ էտ որ ասեց, մտովի մարդուս քանի անգամ թաղեցի: Եկա տուն ինչ կար պատմեցի ու ասեցի դու ես իմ համար մեռած ու էս տարիքիս բաժանվեցի: