Նոր էր երեխես ծնվել, երբ մարդս էս փորձանքը բերեց մեր գլխին․ տեսեք՝ ինչ պայմաններում եմ հիմա երեխուս մեծացնում

Երեք տարի առաջ էի ամուսնացել, իհարկե եթե ինձ մնար, ես չէի ամուսնանա իրա հետ, որովհետև հենց առաջին օրվանից լավ բան չեմ տեսել էտ տան մեջ, բայց որ ամուսնացել էի մերս ասեց սսկվիր ապրիր։ Հետ գնալու տարբերակ չունեի, մերոնք ինձ չէին ընդունի հետ։

Ստիպված իմ առողջության հաշվին մնացի, որ ապրեմ։ Ամուսինս օրերով տուն չէր գալիս, եկած ժամանակ էլ հարբած էր գալիս։ Հղի էի, երբ եկավ ասեց գնում ա Ռուսաստան աշխատելու։ Դե ինչ կարող էի ասել։ Մնացի մենակ էտ տան մեջ։ Դոմիկում էինք ամպրում։ Երեխու ծնվելու ժամանակ եկավ, բայց լավ կլիներ չգար։ Երեխուս ծնվելուն մեկ ամիս էր մնացել, երբ մարդուս անփությության պատճառով մեր դոմիկում հրդեհ բռնկվեց։ Մինչև հանգցրեցին էտ դոմիկից բան չէր մնացել։ Գնացինք մի ամիս վարձով, հետո տեսավ որ չի կարում, գնաց էտ վառած դոմիկը մի քիչ կարգի բերեց, ինձ ու երեխուս տարավ էտտեղ, ինքն էլ գնաց նորից Ռուսաստան։ Ես սարսափելի պայմաններում եմ հիմա երեխուս մեծացնում։

Опубликовано в