Ընտանիքս քանդվում ա, ու շատ բարդ իրավիճակ ա. խնդրում եմ կարդաք ու օգնեք ինձ ձեր խորհուրդներով էլ ուրիշ ճար չունեմ ուզում եմ մեր հայ կանայք իրենց ճիշտ խորհուրդներով ինձ օգնեն

Ամուսնացել եմ արդեն 5 տարի ա: Սկզբում ամեն բան շատ լավ էր ու մտքիս ծայրով էլ չէր կարող անցներ, որ կկանգնեմ փաստի առաջ: Ի սկզբանե ապրել ենք ամուսնուս ծնողների հետ, ոչ մի խնդիր չի եղել: Հա միշտ էլ ուզել եմ առանձին ապրել, բայց հնարավորությունը թույլ չի տվել ու քանի որ խնդիր էլ չենք ունեցել,ամեն բան լավ է եղել ու դրա շուրջ չէի կենտրոնանում: Ամեն ինչ սկսեց նրանից, որ արդեն մի քանի ամիս ա ամուսինս շատ ուշա գալիս տուն: Զանգերիս չի պատասխանում, որ գալիսա նույնիսկ չի թողնում հարցեր տամ: Որոշեցի որ տան մեծերի հետ պիտի խոսեմ, որ պարզենք, թե ինչա կատարվում ամուսնուս հետ: Սկեսուրս իմ անհանգստությանը այս ձևով պատասխանեց` աղջիկ ջան, տղամարդ ա կարա ուշ էլ գա, ինչքան հետևից ընկնես էնքան ընդհանրապես չի էլ գա: Շոկի մեջ էի

ասածներից: Բայց էստեղ խնդիրն այն չէր, որ մտածում էի սիրուհի ունի: 99% վստահ էի, որ այլ մեկը չկա ու խնդիրն այլ է: Շատ փնտրեցի, փորփրեցի, կռիվներ սարքեցի: Պարզվեց տանը բոլորը գիտեն բացի ինձնից: Ամուսինս խաղումա, ու վաղուց, իսկ հիմա լրիվ խրվածա դրա մեջ: Իսկ ինձնից թաքցրել են ամեն ինչ, որ չբաժանվեմ: Ես ամուսնուս շատ եմ սիրում, ինքն էլ ինձ ու ուզում եմ, որ օգնեն ինձ տան մեծերը էտ հարցում ու ամուսնուս հետ բերենք, փրկենք: Ոչ մի աջակցություն: Իմ ընտանիքն էլ ասում է փրկություն չկա բաժանվի: Խնդրում եմ խելացի կանայք, իմ հայ կանայք, հայ մայրեր, ինձ ճիշտ խորհուրդ տվեք, ոնց վարվեմ ինչ անեմ, ոնց փրկեմ ընտանիքս քանդվելուց, էլ ուժ չունեմ, բայց չեմ ուզում մենակ թողնեմ ամուսնուս ու միայն իմ մասին մտածեմ: Օգնեք խնդրում եմ: Անհամբեր կսպասեմ ձեր խորհուրդներին, միայն թե փրկեմ ընտանիքս:

Опубликовано в