Էրեխեքս հենց ինձ տեսնում են, լացելով- գոռալով փախնում են, փաթաթվում սկեսուրիս․ Ինձ եմ մեղադրում, որ…

Որ նման բան կյանքումս կկատարվի, երբեք չէի հավատում, բայց արի ու տես՝ ամեն ինչ էլ պատահում է և պիտի ուժեղ լինենք, որ ամեն բան կարողանանք հաղթահարել։ Երեխաներիս համար կյանքս էլ կտամ։

Նրանք իմ կյանքի լույսն են, այն ամենը, ինչի համար ապրում եմ, աշխատում։ Այս ամենը զոհողություն չեմ համարում․ բնական է, որ ծնողները պետք է իրենց երեխաների համար ապրեն, նրանց հետ կապեն իրենց երազանքներն ու նպատակները։ Երեխեքիս թողնում եմ սկեսուրիս մոտ, գնում եմ աշխատանքի, որ կարողանամ նրանց ամեն ինչով ապահովել, բայց պարզվում է՝ վատ ծնող եմ, որ նման կերպ եմ վարվում։ Բանն այն է, որ ինձ այնքան ժամանակ չեն տեսել, որ հիմա հենց տեսնում են, լացելով- գոռալով վազում- փաթաթվում են սկեսուրիս, օգնություն են աղերսում։

Չգիտեմ՝ ինչ անեմ, մի կողմից՝ ֆինանսական կխնդիրները, որոնց պատճառով օրուգիշեր աշխատում եմ՝ քիչ ժամանակ հատկացնելով երեխաներիս, մյուս կողմից՝ նրանց մանկությունը, որը չեմ կարող ոչ մի կերպ շտկել, երբ ամեն բան կարգավորվի։ Չգիտեմ՝ ինչ անեմ։

Опубликовано в