Հերս միշտ իմ համար իդեալա եղել, սաղ կյանքս նենց եմ ապրել, որ գոնե մի քիչ իրան նմանվեմ։ Չի թողել մենք ինչ-որ բանի պակաս ունենանք, միշտ առավոտից իրիկուն աշխատելա, որ մենք անհոգ մեծանանք։ Չգիտեմ հերս իմ համար ամեն ինչ էր, ու իրա մահը անձամբ ես շատ ծանր տարա։
Մահից 1 տարի հետո պետքա կտակը բացվեր։ Բացեցինք ու շշմել մնացել էինք, որ իրա ամբողջ հարստությունը կտակել էր ինչ-որ մանկատան։ Չգիտեմ ես իրանից տենց բան չէի սպասում, որ ինքը իրա երեխեքին ավելի ցածր կդասի ան էդ մանկատան որբերին։