Սկեսուրս ինձնից նեղացել ա, որոշեցի հետը խոսեմ հասկանամ ինչա եղել. Մեկ էլ նենց բան պարզվեց, որ ինձ չկարողացա զսպեմ ու բարձր սկսեցինք ծիծաղել սկեսուրիս հետ

Էս մի քանի օր էր սկեսուրս հետս շատ սառն էր: Մեր հարաբերությունները շատ ջերմ են, բայց նկատում էի, որ մի բան էն չի ու իրա հետ մի բան կարտարվումա: Հետո հասկացա, որ իմ հետա կապված ու ինձնից նեղացած ա: Չէի հասկանում ինչից պիտի նեղացած լինի: Ինչքան փորձում էի հիշել ինչ-որ բան հնարավորա էն չեմ արել, չէի մտաբերում:Տեսա մի քանի օր շարունկավումա էտ վիճակը, որոշեցի խոսեմ հետը հասկանամ ինչա եղել:Խոսեցի, ասում եմ՝ մի ձև ես քանի օրա կարողա ինչ-որ բան էն չի:

Ասեց, կարողա հա՞, ինչի դու չես հասկանում ինչի եմ սենց, որ հարցնում ես, ասում եմ չէ, ինչա եղել, ու ասեց սկեսուրս, որ ամեն ինչ լսել ա: Պարզվումա, ես ամուսնուս հետ խոսել եմ իմ մամայից սկեսուրս լսել ա ընդմանեը, որ ասում եմ մաման շատա համը հանում ու ուզումա սաղ իրա սրտով լինի, բայց տենց չի լինում: Էտ էլ մամաս ախպորս կնոջից էր բողոքում հետը պոսեցի հասկացրի, որ միշտ չի, իր սրտով լինելու: Ամուսնուս հետ, ոնց որ կիսվում ու խոսում էի էտ մասին, սկեսուրս էլ դա լսումա ու վերագրում իրեն ու ինքն իրեն նեղանում:

Որ ասեց, ես էլ ասեցի՝ այ մամա, բա քեզ հետաքրքիր չէր, թե ինչի ես համը հանում, ինչի եմ բողոքում, որ միանգամից նեղացել ես: Ու պատմում եմ ինչ ա եղել իրականում: Սկեսուրս ու ես սկսում ենք ծիծաղել էտ իրավիճակի վրա, բայց ասում եմ, որ եթե էլի նման բան կրկնվի անպայման հետս խոսի, որովհետև անիմաստ կոնֆլիկտ ա ստեղծվում տենց: