Բալե՛ս, էս ի՞նչ մղձավանջ ա․ Էրեխես հարսանիքի օրը լացում, գոռում էր, ասում էր՝ չեմ ուզում, մի ամուսնացրեք ինձ․ Տեսեք՝ ինչ փորձանքի էկանք, լավ ա՝ ամեն բան սենց վերջացավ

Մտածում էի, թե երեխես ուղղակի սթրեսի մեջ ա, թե չի հասկանում, ինչ ա ասում, բայց ոնց պարզվեց, ամեն ինչ լավ էլ ճիշտ ու գիտակցված էր։

Մեծ երազանքներով ու նպատակներով էինք սպասում հարսանիքի օրվան։ Երեխաս էլ՝ միակ դուստրս կարծես շատ ոգևորված էր։ Իհարկե, մինչև հարսանիքի նախորդ օրը, երբ ինչ-որ բան կարդալուց հետո ընկավ հիստերիայի մեջ, սկսեց գոռալ, լաց լինել, որ չի ուզում ամուսնանալ, որ խնդրում է չեղարկել հարսանիքը, որ ուզում է մեր տանը մնալ։

Չէինք հասկանում, թե ինչ է կատարվում ու, այնուամենայնիվ, խնդրեցինք, որ ամուսնանա, քանի որ սիրում էր այդ տղային և որ ամենակարևորն է՝ հետաձգելու կամ չեղարկելու ոչ մի պատճառ չկար։ Հաջորդ օրը, սակայն, ամեն ինչ պարզվեց։ Հարսանիքի թեժ պահին ներս մտավ մի հղի կին և ասաց, որ ամուսնացող տղամարդն իրականում իր երեխայի հայրն է։ Էդ ինչ կատարվեց։ Վատացել էինք, լացում էինք, աղջիկս էլ ասում էր՝ ասում էի ձեզ, մի բան գիտեի։ Լավ էր, որ ամեն ինչ տենց վերջացավ, երեխաս չընկավ էդ մարդու ձեռքը։ Բերեցինք հետ մեր տուն, բայց գիտեմ՝ հաստատ երջանկությունն իմ երեխային էլ կայցելի։