Երեկ այս նկարը գտա, նայում էի ու լացում, նրանցից ոչ մեկ չկա հիմա, հիշեցի այդ չարաբաստիկ օրը ու նորից կորցրեցի քունս, չեմ կարողանում էլ այսպես ապրել, օգնեք ինձ հաղթահարել այս վիշտը

Իմ հոշողությունից երբեք չի կարող ջնջվել էն ամենը, ինչի ականտեսն եմ եղել ես: Հրավիրված էինք հարսանիքի Գորիսում: Ձմեռ էր ճանապարհները սարսափելի վիճակում էին գտնվում: Ներսումս այնքան տագնապ կար այդ օրը, չէի ցանկանում գնալ, մամային ասեց կլինի ես չգամ, ինձ լավ չեմ զգում: Մայրս ասեց՝ բոլորիս են հրավիրել պետք է գաս: Կարելի է ասել ստիպելով գնացի: Հայրս վաղուց էր մահացել, հարսանիք գնացինք երեք քույրերով ու մայրս:

Շատ մեծ դժվարությամբ հասանք տեղ ուժեղ ձյուն էր տեղում այդ օրը, տեսանելիությունը վատն էր, վարորդը մի կերպ էր վարում մեքենան: Հարսանիքը ավարտվեց, հաջորդ օրը արդեն մեք հետ պետք է գայինք, որովհետև դասի էինք, մնալու ժամանակ չկար: Դարձյալ ձյուն էր ճանապարհի մի հատվածը մաքված չէր, վարորդն էր այդ պահին մեզ ասում, որ շատ վտանգավոր է:

Մի պահ նա կորցրեց կառավարումը ու մենք հայտնվեցինք ձորում, դրանից հետո ոչինչ այլևս չեմ հիշում: Երբ աչքերս բացեցի հիվանդանոցում էի, կողքս բարեկամներս էին, մերոնցից ոչ մեկ չկար: Նրանց փրկել հնարավոր չէր եղել: Մորքուրս էր ինձ խնամում հիվանդանոցում, մեկ ամիս շարունակ ինձ համոզում էին, որ նրանց հետ ամեն բան լավ է, բայց տարբեր հիվանդանոցներում ենք գտնվում, մինչև ամեն բան պարզ դարձավ ինձ