Էս ժողովուրդը լրիվ գժվել է…Ես իմ ձեռով մորս ծերանոց եմ տարել ու լավ եմ արել, ընենց, որ քոմենթներում չինքնահաստատվեք․ իմ համար կինս ու երեխեքս ավելի կարևոր են

Մերս արդեն մեծ կնիկ էր ու իրան յուրահատուկ տիպի խնամք ա պետք, ոչ ես կարամ ամբողջ օրը կողքը նստեմ, ոչ էլ կնիկս։ Դե երեխեքս էլ փոքր էր, զոքանչիս մոտ են մնում հիմանականում։ Ես ու կնիկս օր ու գիշեր աշխատում ենք, որ տուն ու տեղ ստեղծենք, ու ոչ մեկս էլ չի կարա ամբողջ օրը մորս հետևից վազի։ Ծերանոցը հենց դրա համար ա, որ մեծերին հատուկ խնամքով ապահովեն։

Գիտեմ, որ սաղ էլ կսկսեն ինձ փնովել, քոմենթներում ինչ ասես կգրեն։ Բայց էս իրանց կյանքը չի, իմ կյանքն ա, ես էլ եմ ուզում մարդավարի ապրեմ։ Հո ամբողջ կյանքս մորս չեմ պահելու։ Ես էլ եմ ուզում տուն առնեմ, ավտո առնեմ, դրա համար էլ փող ա պետք, իսկ փողն էլ աշխատելով ենք ստանում։ Եթե ամբողջ օրը տունը նստեմ, կամ էլ դեղերի փող տամ, իմ մեկը երկու չի դառնա։

Հենա, թո քուրս գար մորս պահեր, ընենց չէ, որ մենակ ինձ ա մեծացրել, կամ էլ փոքր ախպերս, սաղ իրանց համար գնացել են, ոնց ուզում ապրում են, իսկ ես պիտի իրանց տեղը ամեն ինչ անեմ։ Կինս էլ ա բողոքում, ասում ա, եթե ուզում ես, որ կողքդ մնամ, երեխեքին չվերցնեմ ու հորս տուն գնամ, մորդ ծերանոց ուղարկի։ Դե ես էլ չեմ ուզում ընտանիքս կորցնեմ, իմ համար կինս ու երեխեքս ավելի կարևոր են