Մանկաբարձ եմ մասնագիտությամբ, աշխատում եմ հիվանդանոցում ու ես իմ գործի նվիրյալ եմ: Ամեն բան կանեմ, մենակ թե ամեն ինչ լավ լինի: Մոտ մի շաբաթ առաջ իմ հերթապահության օրն էր հղի էին բերել ցավերով: Անկետան էինք լրացնում մեկ էլ տեսա, որ նախկին ամուսնուս կիննա: Ինքն էլ դրսում էր: Մի տեսակ եղա, բայց ինչ արած:
Ասեմ, որ ես ու ամուսինս մի տարի ենք միասին ապրել, որից հետո բաժանվել ենք ու շատ քաղաքակիրթ ձևով: Կապ չունենք իրար հետ ընդհանրապես, բայց և մեր մեջ ինչ-որ լարվածություն էլ չի մնացել: Ամեն դեպքում տարօրինակ զգացում էր, երբ պիտի նախկին ամուսնուդ կնոջն օգնես, որ երեխա ունենա:
Ես բնականաբար իմ բոլոր վիրավորանքներն ու ցավերը մի կողմ դրեցի ու հիշեցի իմ կոչման մասին: Ի դեպ բարդ ծննդաբերություն էր ու մեծ վտանգ կար երեխուն կորցնելու: Լարված էի շատ, որ ամեն բան լավ անցնի, որովհետև հակառակ դեպքում պատկերացնում էի, ինչա լինելու: Բարեբախտաբար ամեն ինչ բարեհաջող անցավ, կինը նույնիսկ չգիտեր էլ ես ով եմ ու շատ շնորհակալ էր ինձնից: Ու հետո պատմել էր, թե ոնց եմ ես փրկել երեխու կյանքը ու առանց իմ օգնության չգիտես ինչ կլիներ: Հաջորդ օրը նախկին ամուսինս ծաղկեփունջ էր ուղարկել ինձ ու շնորհակալություն հայտնել: Հեչ էլ վատ չեմ զգում, ու ես պարտավոր էի դա անել՝ չնայած որ կարող էի խնդրել ինձ փոխարինեն: