Infoteka24.ru–ն գրում է, որ իրանական Irdiplomacy վերլուծական կայքը հոդված է հրապարակել «Ադրբեջանը պատերազմի է ձգտում» վերնագրով։Հ ոդվածագիրը նշել է,
որ Ադրբեջանի պաշտոնյաների, մասնավորապես Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները շատ տարօրինակ են։ Ադրբեջանցի պաշտոնյաները եվրոպացի քաղաքական գործիչների, մասնավորապես Էմանուել Մակրոնի հետ հանդիպումների ժամանակ բացահայտորեն հայտարարում են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և հայկական հողերի օկուպացիայի մասին։ Կայքը գրել է, որ, ըստ Կովկասի փորձագետների, վերջին ագրեսիայի մեջ
Ադրբեջանի նպատակն է ստիպել Հայաստանին միջանցք տրամադրել իր տարածքով, և դա անգամ նոր պատերազմի գնով։
Հոդվածում ընդգծվում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանն ուղղված Իրանի դիվանագիտական ջանքերը։ Մասնավորապես,
նշվում է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում Մորթեզա Աբեդին Վարամինի նշանակումը։ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը Աբեդին Վարամինը հույս է հայտնել, որ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության գործունեությունը կնպաստի բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։ Հայաստանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը։Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Իսրայելի պաշտպանության նախարար
Բենի Գանցի այցին Ադրբեջան, որտեղ նա հանդիպել է նախագահ Ալիևի և իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Բացի այդ, Իսրայելից պարբերաբար Ադրբեջան են թռչում ռազմական բեռնատար ինքնաթիռներ։ Նշվել է, որ Բաքուն առաջատարներից է իսրայելական զենքի և անօդաչու թռչող սարքերի գնորդների թվում։
Այդ ամենը դիտվում է որպես ցուցիչ, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։Կայքն անդրադարձել է նաև հնդկական լրատվամիջոցներին, որոնք հայտնել են, որ Հայաստանը Հնդկաստանից զենքի մեծ խմբաքանակ է գնել՝ մոտ 245 մլն դոլար արժողությամբ։