Երեկ մարշուտկա նստեցի քրտինքի հոտից բժժել էի, սիրտս վատացավ իջա, սարսափելի վիճակում ա մեր ազգը, չեմ հասկանում էս պետությունը չի կարու՞մ մի հասարակ տրանսպորտի հարց լուծի

Էս ամառվա շոգին տրանսպորտ նստելը հանցագործություն ա։ Մարդ չգիտի` ոնց հասնի գործի տեղ։ Սարսափելի վիճակա, երեկ նստեցի մարշուտկա ու սիրտս վատացավ տեղում։ Էնքան մարդ կար, շնչելու օդ չկար արդեն, վարոդի պետքն էլ չէր, կարևորը ինքը փող աշխատի, թե հետևում մարդիկ ինչ վիճակում են էտ իրան բացարձակ հետաքրքիր չի։ Մի հինգ րոպե էլ չէր անցել ու վատացած իջա։ Քրտինքի հոտից մարդու սիրտը խառնում էր։

Ես հասկանում եմ մարդիկ մեղավոր չեն, միլիոն չեն աշխատում, որ կարողանան տաքսիներով գնալ աշխատանքի, բայց պետք ա պահանաջենք, որ մեզ մարդու տեղ դնեն, ինչքան կարող ենք նման վիճակով գնալ գործի։ Հասնում ես աշխատանքի վայր ու ինչ հոտ ասես վրայիցդ գալիս ա։

Էս կառավարությունը չկարողացավ անգամ մի տրանսպորտի հարց լուծել։ Ազգովի կոտորվում ենք, գոնե էս շոգերը նահանջեն, շատ սարսափելի վիճակ ա։ Մի շաբաթ ա աշխատանքի չեմ գնում, որտև սիրտս վատանում ա շոգին տրանսպորտ նստելուց։ Չգիտեմ՝ ինչքան ենք դեռ էս վիճակով ապրելու, բայց սա ապրելաձև չի, մեզ բացարձակ չեն հարգում, մարդու տեղ չեն դնում, իրանց ի՞նչ կա, պադավատները նստած ման են գալիս։ Շատ էլ պետքներն ա, թե հասարակ ժողովուրդը ինչ օրի ա։