Ինձ համար լավ տղա եմ ման գալիս, արդեն ժամանակնա անձնական կյանքը դասավորելու, հերիքա աշխատանքով զբաղվենք

Ես ժամանակին կարիերաս ընտրեցի, դրա համար էլ հիմա մենակ եմ մնացել։ Ախպերս իրա ընտանիքն ունի, պապաս ու մամաս իրար ունեն, իսկ ես հլը մենակ եմ։ Չգիտեմ երևի տղամարդիկ վախենում են քայլ անեն, մտածում են էսքան բանի եմ հասել, կարողա իրանց ուշադրություն չդարձնեմ։ Բայց էդ էդքան էլ տենց չի։

Հա ես ամեն ինչ ստեղծել եմ իմ համար։ Բայց հիմա եմ հասկանում, որ ավելի կարևոր էր մեկին գտնել, ով իմ կողքին կլիներ։ Հիմա ամբողջ օրը մենակությունից չգիտեմ ինչ անեմ։ Ես էլ եմ աղջիկ, ես էլ ուշադրության, սիրո կարիք ունեմ։ Հետո ինչ, որ կյանքումս լիքը բաների եմ հասել։