Քույրս սկսել է շատ բաց հագնվել։ Անկեղծ ասած՝ այդ մասին ընդհանրապես չէի մտածի, եթե նման միջադեպեր եղած չլինեին կյանքումս։
Ուրեմն՝ արդեն որերորդ անգամն է, երբ ընկերներիս հետ տուն եմ գալիս, նա սկսում է իրեն շատ տարօրինակ պահել։ Զարմանալիորեն երբեք նույնկերպ չի վարվում, երբ տանը մենակ ենք լինում։ Իսկ հենց որ ընկերներս գալիս են, սա պատահաբար սկսում է շատ շոգել, ասում է, որ տանը շնչելու օդ չկա, գնում է իր սենյակ, ապա վերադառնում ինձ համար շատ անընդունելի տեսքով։
Հիմնականում տոպ ու շորտ է հգաած լինում։ Եվ դեռ այս պատմությունն այսքանով չի վերջանում։ Նա իր այդ տեսքով նստում է ընկերներիս կողքին, կատակներ անում հետները, շատ ազատ շփվում նրանց հետ։ Այնպիսի կատակներ է անում, որ եթե ընկերներիս քույրերն անեին, հաստատ լավ կարծիք չէի կազմի նրանց մասին։
Մի խոսքով՝ բմբուլները քամուն եմ տալու, իմ պատվի հետ է արդեն խաղում։