Էն փիչխա հարսս ասեց մամաս հիվանդա մի քանի օրով գնամ իրա մոտ օգնեմ. Հավաքած վեշերի մեջից նենց բան գտա ճնշումս հելավ

Հարսս շատ ազատ ու ինքնուրույնա։ Մի բան անելուց չի ասի տանը մեծ կա մի խորհուրդ հարցնեմ իրանց էլ մարդ զգան։ Գիտի որ աշխատումա մենք էլ սաղ օրը տանն ենք հետամնաց ենք ու խորհուրդ տալ չենք կարա։Տղուս մի քանի անգամ ասել եմ որ կնգան սանձի, բայց ասումա դու գործ չունես իմ կինը ինչ անումա ես խաբար եմ, որ բան պետք լինի իմ հետ կքննարկի։

Լավ սենց բան կլինի, էս ինչ ջահելությունա։ Էրկու օր առաջ էլ տենամ սումկեն հանել շորերնա դասավորում։ Մտա սենյակ ասում եմ էս ինչ ես անում խի ես հավաքում վեշերդ։ Ասումա առավոտ Գևորգը պիտի ինձ տանի մամայիս տուն, հիվանդա գնում եմ մի քանի օր մոտը մնամ։

Գիշերը վեշերը միջանցքում էր թողել, ասի հլը տենամ էսքան ինչա ժողովել, ներսի գրպանից նենց բան գտա վատացա։ Լոմբարդի թուղթ էր, փաստորեն էտ փիչխեն հարսանիքին ստացած սաղ ոսկեղենը լոմբարդ էր դրել, փողն էլ երևի տվել հիվանդ մոր դեղերին։