Տեգորս հետ տանը մենակ էինք, ու անուղղելի սխալ ենք գործել, չեմ կարում ամուսնուս աչքերին նայեմ դրա պատճառով․ մի խորհուրդ տվեք, ի՞նչ անեմ 2 քարի արանք եմ ընկել

Ամուսնուս ընտանիքը Ամերիկայումա ապրում, էս քանի օրա արդեն տեգրս եկելա մեզ հյուր, միասին ենք ապրում։ Ամառը մեր մոտա մնալու, որոշելա ստեղ հանգստանա։ Մենք էլ ինչ մեզնից հասնումա անում ենք, որ ինքը իրան լավ զգա։

Տարբեր տեղեր ենք որոշել գնալ, ու արդեն մի քանի բան հասցրել ենք անել։ Երեկ որոշել էին ուղղակի տանը մնայինք ու ինչ-որ ֆիլմ նայեինք միասին։ Բայց նենց ստացվեց, որ ամուսնուս աշխատանքը ձգձգվեց ու ինքը չէր կարող մեզ միանար։

Մենք էլ գինին բացեցինք, համով բաներ սարքեցինք ու նստեցինք ֆիլմը նայելու։ Երևի շատ գինի խմեցինք, ու չհասկացանք էլ ոնց ստացվեց, բայց տեգորս հետ համբուրվեցինք մի պահ։ Վայրկյաններ տևեց, բայց էնքան վատ եմ ինձ զգում, իհարկե տեգրս էլ, էդ պահի ազդեցության տակ եղավ։ Հիմա չեմ կարում ամուսնուս աչքերին նայեմ։