Տատուս տարել էինք քաղաքից դուրս, մեկ էլ տեսնեմ տատս վազեց փաթաթվեց մի անծանոթ տղամարդու ու սկսեցին երկուսով լացել, վայ որ չիմացանք ով էր այդ մարդը մեզ մոտ իրական շոկ էր

Տատուս անցած շաբաթ տարել էինք քաղաքից դուրս, որ մի քիչ ցրվեր: Էնքան հավես ժամանակ անցկացրեցինք: Ջերմուկ էինք գնացել, տատին հազար տարի էնտեղ չէր եղել, ոնց էր կարոտել էտ վայրերը: Մի լավ ման եկանք, մեկ էլ տեսնեմ տատիս վազեց մի տղամարդու կողմ ու երկուսով փաթաթվեցին իրար, սկսեցին լացել: Բոլորս զարմացած կանգնել էինք, չէինք հասկանում՝ ինչ ա կատարվում:

Հետո տատիկս պատմեց, որ այդ մարդը եղել ա իր խորթ եղբայրը, ում հետ կապը կորել ա ու իրանք էլ չեն կարողացել գտնել իրար: Տատիկիս խորթ եղբայրը գնացել ա Ամերիկա ու տարիներով կապ չի ունեցել Հայաստանի հետ: Էս ամառ եկել էր Հայաստան կարոտը առնլու: Լրիվ ճակատագիր էր, որ ես այդ օրը տատուս տարա Ջերմուկ:

Մի խոսքով էտ մարդը մեզ հրավիրեց իրա տուն: Գնացինք, էնքան լավ մարդ էր, տատիկիս համար տեսնեիք ինչ նվերներ էր պատրաստել: Իսկապես շատ հարազատ մեկն էր, տատս մինչև հիմա ուշքի չի գալիս, էտ պատահածից հետո, խորը ծերության օրոք գտավ իր եղբորը ու շատ պատահական մի վայրում