Մեր մոտ շատ վաղուցա էս ամենը։ Ինքը գիտի, որ ես իրան եմ դավաճանում, ես գիտեմ, որ ինքը ինձա դավաճանում։ Ու էս ամենը մեր համար նորմալա, որովհետև մենք չսիրելով ենք ամուսնացել, մեր ծնողների թելադրանքով։ Ու էսքան ժամանակ իրար առաջ ինչ-որ պարտավորություններ չենք ունեցել, ուղղակի իրար հետ ենք ապրում ու վերջ։
Բայց մի քանի օր առաջ ամուսինս տուն եկավ ու ասեց, որ կարևոր խոսելու բան ունի։ Ասեց, որ հասկացելա, որ սիրումա ինձ, ու իրան դուր չի գալիս, որ ես ուրիշների հետ եմ շփվում, ու ինքն էլ վաղուց ուրիշ աղջիկների հետ չի հանդիպում։ Առաջարկեց, որ փորձենք ընտանիք դառնալ։ Ականջներիս չէի հավատում, եթե անկեղծ, ու պատասխանելու համար ժամանակ եմ խնդրել։