Աղջիկս մի օր էր, չկար, էն անջատված նշանածն էլ ասում էր՝ տիկին Գայանե, մի անհանգստացեք․ Տեսեք՝ ինչ էր եղել խեղճ էրեխուս

Աղջիկս շատ պարտաճանաչ է։ Նշանված է մի տղայի հետ, ում հետ շուտով պատրաստվում է ամուսնանալ։ Երեխաս աշխատում է օր ու գիշեր, չի խնայում ոչինչ մեզ համար, դեռ մի բան էլ օգնում է ամեն հարցում՝ լինի ֆինանսապես, թե հոգեբանորեն։

Ինչու եմ առաջինն ասում՝ պարտաճանաչ է, քանի որ երբեք ու երբեք չի պատաւոմ, որ նա առանց զգուշացնելու դուրս գա տանից կամ աշխատանքից ուշանա։ Բայց այս դեպքը բացառություն էր։ Ուրեմն՝ երեխաս տանից դուրս է գալիս, ու հետը կապը կորում է։ Ոնց զանգում ենք, չենք կարողանում կապի դուրս գալ։

Զանգում ենք նշանածին՝ կարծելով, թե տեղյակ կլինի, սա էլ անջատված վերցնում է հեռախոսը, ասում՝ տիկին Գայանե, մի անհանգստացեք, կգա։

Մի օր տառապանքների միջով անցանք։ Էլ բան չկար, որ չանցավ մտքներովս։ Ուզում էինք ոստիկանություն դիմել, բայց նշանածը չէր թողնում։ Հետո միայն պարզեցինք, թե ինչ է արել խեղճ երեխես։

Ուրեմն՝ պարզվում է, որ հոր ծննդյան տոնի առիթով ուզել է նվեր գնել նրա համար՝ նոր մեքենա բերել Վրաստանից։ Դե, պարզվել է, որ ինքն էլ պիտի հետները գնա ու բերի, ու առանց մեզ ասելու գնացել է։

Ապրի աղջիկս, հպարտ եմ։