Ամուսնացել եմ առանց իմանալու, որ ամուսինս ինձնից շատ մեծ գաղտնիք ա պահում. ամիսներ անց իմացա էտ ամեն ինչը ու ահավոր վատ վիճակում էի, սենց բան արեցի, այլ տարբերակ չկար

2 տարի կլինի արդեն ամուսնացել ենք: Շատ երջանիկ եմ եղել միշտ ամուսնուս կողքին: Մի տարի ընկերություն արեցինք ու հաջորդ տարի միանգամից ամուսնացանք: Սիրելով եմ ամուսնացել ու շատ լավա եղել ամեն բան: Երբեք չեմ մտածել, որ երկու տարի հետո կյանքս քաոսիա վերածվելու ու չիմանամ ինչ անեմ:

Ամուսինս ինձնից շատ կարեևոր բանա թաքցրել ու էտ ամեն ինչն իմանալուց հետո ես ուղղակի այլ ելք չունեի: Որեմն մինչ իմ հետ շփվելը պարզվումա ինքը սիրելա մի աղջկա, բայց ինչ-ինչ պատճառներով բաժանվել են: Բայց պարզվումա ամուսինս մինչ օրս սիրումա էտ աղջկան: Ինձ հետ սկսելա շփվել նրան մոռանալու համար ու չի ստացվել փաստորեն: Բայց ամենավատը դա չի, ամենավատն էնա, որ երկու տարի ամուսնացած լինելուց հետո, արդեն պլանավորում էինք բալիկ ունենալ, ես անհամբեր սպասում էի բալիկ ունենալուն ու ամուսինս կանգնում ասումա՝ կներես, ներում չունեմ ես, բայց սրտիս չեմ կարա թելադրեմ, պիտի բաժանվենք, ես ուզում եմ ամուսնանամ նախկինիս հետ, հաշտվել ենք:

Ինչ կլիներ իմ վիճակը էդքանից հետո, անհնարա խոսքերով նկարագրել ուղղակի: Ահավոր վիճակում էի, սկեսուրս էլ, սկեսրայրս էլ չկարողացան տղային խելքի բերել, անկեղծ ասած ինձ պետք էլ չէր իրեն զոռով կողքս պահեի: Հենց նույն օրը ոչինչ չեմ խոսել հետը, ոչ մի բառ, լուռ հավաքել եմ իմ իրերը, զանգել եմ հորս եկել տարելա տուն: Ինձ մեղադրում են, ասում են ինչի չես պայքարել, բայց ախր էտ վիճակում ինչ անեի: Էլ չեմ ասում, պապաս ոնց արձագանքեց ու մտավ էտ տուն ինչ արեց սաղին: Էդքանից հետո ես ուղղակի չգիտեմ ոնց էս ցավը հաղթահարեմ: Ինձ օգտագործելա ամուսինս ու դեն նետել, այ տենց եմ ինձ զգում: Չգիտեմ ում դիմեմ, ինչ անեմ, որ վերականգնվեմ, բայց ահավոր մեծ ցավ եմ ապրում: Խնդրիը նա չի, որ սիրում եմ կամ չեմ սիրում ամուսնուս: Խնդիրը նվաստացած ու խաբված զգալնա, որ չգիտեմ ինչ անեմ: Օգնեք ձեր ջերմ ու բարի խորհուրդներով սիրելի կանայք: