Ես Եվրոպայում եմ ապրում ու սովորում ու գաղտնիք չի ոչ մեկի համար, որ ստեղ ադրբեջանցիները շատ-շատ են: Էրեկ, երբ որ գործից տուն էի գնում, վզիս էլ մեր եռագույնով ցեպ կա քցած, էրկու տղա մոտեցան ինձ ու սկսեցին քաշքշել: Ավելի ուշ հասկացա, որ ադրբեջանցիներ էին:
Քաշքշում էին ու աում, որ նենց ենք անելու, որ մինչև վերջին հայը վերանա էս երկրի էրեսիս, դե ես էլ աղջիկ հալովս փորձում էի պաշտպանվեի:
Էտ պահին անցորդները մոտեցան, հետո ոստիկանությունը, սրանց քաշեցինմի կողմ ինձնից, հետո էլ երբ իմացան ինչն ինչոց ա, սկսեցին խբել էս տղաներին: Մի հատ կռիվ սկսեց իսկական: Լրիվ մի կաթիլ մեղրի պատմությունն էր:
Հետո ոստիկանությունն էկավ ու սրանց տարավ բաժին: Պարզեցի հետո, որ երբ իմացել են ողջ պատմությունը, խոշոր չափով տուգանք են մուծել տվել ու ասել են, որ եթե նորից կրկնվեց, ուրեմն դեպորտ կանենք երկրից: