Սրանք լրիվ են գժվել: Սիրահարվել եմ ազգությամբ թուրք տղայի, մերոնց ասել եմ, որ արմատներով հայ ա, արդյոք սխա՞լ եմ անում

Երկար տարիներ կլինի Ռուսաստանում եմ ապրում: Գնացի էնտեղ աշխատանք փնտրելու, բայց շատ երկար մնացի: Էստեղ ծայրահեղ վատ վիճակում էի: Վարկեր էի հավաքել գլիս ու չէի կարողանում մարումները անել: Աշխատածս ոչ մի ձև չէր երևում:

Մորս ասեց, ես պետք ա գնամ Ռուսաստան սենց չի լինի: Էստեղ վարսավիրություն սովորեցի մի քանի ամիս աշխատեցի ձեռքս լավ բացեցի ու գնացի: Ասեմ վատ գումար չէի աշխատում էնտեղ, չնայած՝ լավ էլ տանջվում էի: Բնակարան վարձեցի, էտ դիմացիս հարևանն էլ մի երիտասարդ տղա էր, նկատում էի, որ ինձ շատ ուշադիր էր նայում: Մի քանի անգամ էտպես նայելուց հետո, մի օր ինձ հրավիրեց իր տուն սուրճ խմելու:

Դե գնացի, ծանոթացանք, հետո արդեն սիրահարվեցինք: Միայն էտ ժամանակ եմ պարզել, որ ազգությամբ թուրք է: Դե իր համար կարևոր չէր իմ ազգությունը, սիրում էր ինձ: Մտածեցի, որ ծնողներս հաստատ չեն համաձայնվի ու ստիպված խափեցի ասեցի միակողմանի հայ է: Հիմա ինձ շատ մեղավոր եմ զգում