Վիկտոր Մնացականյանը հավատարիմ է գործ շինողի իր համբավին…

Միքայել Միասնյանի սանիկ, Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը արի ու տես նեղվել է Աբովյան փողոցի վրա կառուցվող բարձրահարկ հյուրանոցային համալիրի շինթույլտվությունից:Մեղմ ասած դժվար թե վերջինիս կարծիքը հետաքրքրի որևէ մեկին, առավելևս հուրանոցային համալիրի կառուցապատող ընկերությանը, բայց մի փոքր հետհայացք նետենք հասկանալու համար, թե ո՞րն է իրականում սանիկի փորացավը:

Բոլոր ճանաչողներն են ասում, որ Վիկտորը մի մարդ է, ով առանց շահի բերանն անգամ չի բացի բարևելու մեկին, ուր մնաց իր կարծիքն ասի այս կամ այն նախաձեռնության մասին:Եվ ուրեմն ո՞րտեղ է իրականում թաքնված շան գլուխը:

Վիկտոր Մնացականյանը շատ լավ գիտի, որ շինթույլտվությունը տրվել է օրենքի տառին համապատասխան, և քանզի այդ մասով ոչինչ ասել չի կարող, դիմել է կլյաուզային)))

Ի դեպ հավաստի աղբյուրներն ասում են, որ իր պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ արել է խոչընդոտելով տվյալ հասցեում կատարվող աշխատանքներին, բայց քանի որ իր որոշումներն ապօրինի են եղել կարճ ժամանակ հետո կասեցվել են:

Այսօր էլ այլ պատճառաբանություն չգտնելով հիշել է, որ Աբովյան փողոցում բարձրահարկ շենքը համահունչ չեն լինի մյուս շինություններին:

Էստեղ էլ երբ մի փոքր տրամաբանում ես հասկանում ես, որ վերջինս մեղմ ասած ստում է…

Սանիկը, ով կարծես թե հավկուրությամբ է տառապում, համառորեն չի ուզում նկատի Աբովյան փողոցի մյուս բարձրահարկ հյուրանոցային համալիրները, վառ օրինակը՝ իր նշած հասցեից մի փոքր ներքև Աբովյան-Պուշկին խաչմերուկի 14 հարկանի հյուրանոցն է:

Ի՞նչու որևէ անգամ Վիկտոր Մնացականյանը այդ շինության հասցեին տառ չի արտաբերել:Միթե՞ գործ ունենք երկակի ստադարտներով առաջնորդվող անձի հետ:Միթե՞ այս կերպ էր մտածում, երբ անհասկանալի ճանապարհներով հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերում ձեռք էր բերում բնակարաններ:

Հարցերը շատ են, պատասխաններն ակնհայտ ինչպես կարմիր կովը իր կաշին չի փոխում, այնպես էլ Վիկտոր Մնացականյանը հավատարիմ է գործ շինողի իր համբավին:

Опубликовано в