Սկեսրայրս հիվանդ մարդ ա ու իմ խնամակալության տակ ա գտնվում: Խեղճն առավոտից իրիկուն հազում ա, դեղերը խմում ա, մի քիչ թուլանում ա հազը, հետո նորից նույն վիճակն ա:
Հիմնականում մենք տունը մենակ ենք լինում, որովհետև մարդս գործի ա, էրեխես էլ մանկապարտեզ օրվա մեծ մասը ու ես եմ իրան լրիվ տիրություն անում:
Էսօր առավոտ էլ սպազմի նման հազը բռնեց նորից, ոնց որ խեղդվեր: Ջուր ուզեց ինձնից, բայց ջրի փոխարեն ռեհանով չայ ունեի թրմած, սառել էր արդեն, էտ տվեցի որ խմի: Չէր ուզում սկզբում, կռիվ արեց հետս, բայց դե հետո խմեց ու ես էլ լավ եմ արել, որ տվել եմ, որովհետև շատ եմ լսել, որ ռեհանով չայը շատ օգտակար ա ու հազին էլ օգնում ա:
Հեսա մի քանի օր իրար հետևից տալու եմ խմի էտ չայը, հլը տենամ կարող ա թեթևացնի գոնե մի քիչ էտ հազը: