Էն օրը գնացել էի բասեին ու ընդեղ շատ պատահական տեսա նախկին ընկերուհուս հիմիկվա ընկերոջ հետ: Սկզբում ինձ չէր տեսել, լրիվ ձևի ու դերի մեջ էր, բայց հենց ինձ տեսավ խառվեց իրար:
Խառնվեց իրար, որովհետև վախենում էր: Ժամանակին իմ հետ ինքը վատ էր վարվել շատ ու վախենում էր, որ կարամ էտ ամեն ինչը իրա ընկերոջը պատմեմ:
Ես իհարկե իրա մակարդակին չէի իջնելու ու ինչ որ բան ասեի իրա ընկերոջը, բայց որոշեցի մի քիչ վախացնեմ: Ինքը որ էն կողմում էր, մոտեցա ընկերոջը ու սկեսեցի խոսալ հետը. Հարցնում էի՝ ծանոթ ե՞նք, դեմքդ նենց ծանոթ ա ու սկսեցի հարցնել, թե որտեղ ա ծառայել կամ սովորել:
Որ հեռվից տեսավ խոսում եմ ընկերոջ հետ, խառնվեց իրար ու վազելով էկավ, մտածում էր իրա ստորություններից եմ պատմում, բայց դե ես բան չէի պատմելու, կարևորը մի լավ վախացրի:
Հասնում ա իրա նմաններին, հլը թող գոհ լինի, որ ես եմ էղել իրա նախկինը, թե չէ ուրիշ տղա լիներ, խայտառակ կաներ սաղի մոտ: