Բանվորություն եմ անում, որ տղուս ուղարկեմ Մալդիվներ, որ էսօրվա օրով կանգնի, ինձ սենց բան ասի․ Անշնորհակալ

Ես ու կինս շատ դժվար օրեր ենք ունեցել։ Մի շարք դժվարությունների ու փորձությունների միջով ենք անցել ու մինչև հիմա էլ անցնում ենք։

Շատ մեծ խնդիրներ ունեինք, տուն չունեինք ու մեր ծնողները դեմ էին, որ ամուսնանայինք։ Դփեմ գնացինք բոլորին, ամուսնացանք, արյուն-քրտինքով մեր տունը ստեղծեցինք, սկսեցինք ապրել։ Երկար տարիներ տարբեր տեղերում էի աշխատում, որ ընտանիքս պահեմ։ Երբ թոշակի անցա, սկսեցի շինարարության վրա աշխատել, տանը նստել չէի կարող։

Պահում եմ որդուս ու աղջկաս, ովքեր արդեն 27 ու 29 տարեկան են։ Բանվորություն անելով տղայիս ուղարկեցի Մալդիվեր՝ հանգստանա, բայց ես կյանքում ինքնաթիռ նստած չկայի։

Էս անշնորհակալն էլ հենց հանգստանալուց եկավ, սկսեց բողոքել, թե տեղը լավ չէր, ոչինչ լավ չէր, չհանգստացա կարգին։ Որ սկսեցինք ասել, թե մեզ նեղություն տալով ենք ուղարկել, ասեց՝ բայց ի՞նչ եք արել որ, չանեիք։

Նենց վիրավորված եմ, անշնորհակալի մեկն է տղաս։