Օհհհոոո․․․Ո՞վ էր Աննա Հակոբյանին վարդերով դիմավորող տղամարդը…սկանդալային բացահայտումներ․ պարզվում է նա

Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելեց Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորեց համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը և վարչապետի տիկնոջը ուղեկցեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։

Նրանց հյուրընկալեցին Արշալույս տատը, նրա տղան, թոռն ու ծոռները:

Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր անունից Արշալույս տատին նվիրեց Հայաստանի Հանրապետության 30-ամյակի մեդալը:

Նրա և 100-ամյա Արշալույս Թադևոսյանի զրույցը սկսվեց պատերազմի մասին պատմություններով։ Հայրենական պատերազմի ժամանակ Արշալույս տատը գնդացրորդ էր և պատերազմի դաշտ մեկնեց 19 տարեկանում՝ կիսատ թողնելով ուսումը։

Տիկին Թադևոսյանը Աննա Հակոբյանին ցույց տվեց իր ստացած մեդալները և պատմեց, որ խորհրդային բանակում իր ծառայությունը շարունակեց մինչև պատերազմի ավարտը: 1945 թվականից հետո վերադարձավ հայրենիք և տարիներ շարունակ աշխատեց Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Опубликовано в