Հեռախոսս թողեցի տաքսու մեջ, ու որ գտանք, բերեցինք, մենակ տեսնեիք՝ մեջը ինչ տեսանք․ Էնքան ենք ծիծաղել, չեք պատկերացնի

Հաճախ եմ տաքսիներից օգտվում, ու ամեն անգամ մի ինչ-որ իրավիճակի մեջ եմ հայտնվում։ Ես էլ չէի պատկերացնի, որ սենց բան կպատահի հետս, բայց էսքան ծիծաղելի իրավիճակների մեջ մենակ ես կարող եմ հայտնվել։

Մի օր արագ աշխատանքի կանչեցին, ես էլ, ինձ կորցրած, գնացի, առաջին պատահած տաքսին նստեցի ու շտապեցի աշխատանքի։ Ի՞նչ ասեմ, իմ մեղքն էր, որ իջնելիս նույնիսկ չնայեցի, թե մեջն ինչ եմ թողել, ու հեռախոս սմոռացա տաքսիի մեջ։

Մի օր պահանջվեց, մինչև գտանք տաքսիի վարորդին, ու ի ուրախություն ինձ, հեռախոսս մոտն էր, վերցրինք։ Ասում էր՝ մի բարի կին է գտել հետևի նստարանից, իրեն փոխանցել։

Որ վերցրի հեռախոսս, նկարները բացեցի, ծիծաղից մեռա։ Էդ մարդը փաստորեն չի կարողացել օգտվել հեռախոսիցս, բացել է, նկարել իրենց։ Էնքան հետաքրքիր, ծիծաղելի կադրեր կային մեջը, չեք պատկերացնի։

Ամեն դեպքում ծիծաղը ծիծաղ, բայց ուրախ եմ, որ սենց մարդիկ կան, որ հեռախոսս գտա։