Հարսանիքիս առաջին գիշերը թողեցի ու փախա ամուսնուս տնից․ իմ տեղը ով էլ լիներ տենց կաներ

Դե հիմնականում բոլոր աղջիկներն էլ երազում են հարսանիքի, ու սպիտակ շորիկի մասին։ Ես էլ, փոքրուց երազում էի սպիտակ շոր հագնեի, որ պապայիս ձեռքը բռնած մտնեմ եկեղեցի, ու էնտեղ ինձ սպասի իմ կյանքի սերը։
Ժամանակը եկավ, ու հենց էդպես էլ եղավ։ Մենք արդեն 5տարիա ինչ ընկերություն էինք անում։ Հարսանիքը շատ արագ կազմակերպեցինք, ես վախենում էի, որ ինչ-որ բան կարողա էն չլինի, բայց սխալվում էի։

Ամեն ինչ ուղղակի իդեալական էր, բոլորը ուրախ էին, իսկ ամենակարևորը դա էր։ Բայց ցավոք ուրախությունս երկար չտևեց։ Հարսանիքից հետո տուն եկանք, ու ես իմացա, որ ամուսինս ուրիշ կնոջից երեխա ունի։ Հիմա հանգիստ եմ պատմում, որովհետև արդեն մոռացել եմ ամեն ինչ։ Բայց էդ պահին իմ էմոցիաները ուղղակի աննկարագրելի ցավոտ էին։ Ես սկզբում չէի հավատում, հետո երբ սկսեցի քիչ-քիչ հասկանալ, որ էդ ամենը իրականա, որոշեցի ուղղակի փախչել։ Հենց էդպես հարսի շորով էլ դուրս եկա, նստեցի տաքսի ու գնացի մեր տուն։ Դրանից հետո էլ երբեք ամուսնուս չեմ տեսել, ու ցանկություն էլ չունեմ։