Կեսրարս մտածումա, որ իրա աղջիկը փչացածի պես սիրածի հետ փախավ, ուրեմն սաղ իրա նման են․ էն օրը ինձ նենց այլանդակ բան ասեց, գետինը մտա, էլ չեմ ուզում հետը ապրեմ

Կեսրարիս նման այլանդակ կերպար ամբողջ կյանքիս ընթացքում չեմ տեսել։ Հետո էլ աղջկանա մեղադրում, դե պարզա, տենց հորից, ուրիշ ի՞նչ կարար սովորեր։ Ուշադրության պակասա ունեցել, դրա համար էլ տենց բախտիա արժանացել։ Կեսրարս էլ գիտի սաղ իրա փչացածի նման են, ու տենում անունա դնում։ Հարևանները նենց բաներ են պատմում, ամեն րոպե հիասթավում եմ էդ մարդուց։ Խեղճ կիսուրս երևի դրա դարդիցա մահացել։

Իմ հետ էլա լարված, ուղղակի ամբողջ օրը գործի եմ, իրիկունն էլ մարդս տաննա, իրա դեմը չի կարա բան ասի։ Բայց մի քանի օր առաջ նենց ստացվեց, որ երկուսով մենակ մնացինք։ Ինձ ասումա՝ գիտես չգիտեմ, որ փաթաթվար տղուս վզին ու հարս եկար, մի փչացած էլ երևի դու ես եղել, թե էշ տղես որտեղիցա քեզ բերել։ Սենց բերանս ջուր առած կանգնել, լսում էի։ Ինչ-որ բան ասելը անիմաստ էր, որովհետև մեկա իրա բութ ուղեղը չի մտնելու։ Զզվում եմ էդ բիձուց, էլ չեմ ուզում հետը ապրեմ։