Մենք գյուղում ապրող խեղճ մարդիկ ենք, հողագործությամբ եմ զբաղվել սաղ կյանքս կամ էլ անասուններ եմ պահել:
Մինուճար տղա ունեմ, գիտեի, որ քաղաքից մի հատ աղջկա հետ ա ընկերություն անում ու շատ լուրջ ա հարաբերությունները: Էրեկ էտ աղջկան վերջապես բերեց հետներս ծանոթացնելու ու ես մինչև հիմա ուշքի չեմ գալիս:
Դա չգիտեմ ինչ էր, հիստերիկի մեկը, իրան էլ դրել էր լրիվ: Նենց էր հետս խոսում, ոնց որ ես եսիմ ով եմ, ինքն էլ տենց քաղաքի զարգացած աղջիկ ա էլի: Էտի տղուս հում-հում կուտի, մեզ էլ հետը:
Տենց որոշեցի հետը խոսամ տղուս, ասեմ, ու էտ քո բանը չի, բայց դե նենց արձագանքեց ասածիս, որ հասկացա՝ անհույս ա: Մինչև ականջների ծերը սիրահարված ա, ինձ էլ ասեց՝ եթե չես ուզում, կգնանք, ուրիշ տեղ կապրենք:
Շվարել, մնացել եմ, չգիտեմ, թե ինչ ա լինելու սրա վերջը: