Մի ամիս էլ չկա, ինչ ամուսնացել ենք, մեղրամսից էլ նոր-նոր ենք էկել: Հիմա ապրում ենք սկեսուրիս հետ նույն տանը, բայց արդեն զգում եմ, որ եթե սենց շարունակվի, մենք նույն հարկի տակ դժվար կարանանք ապրենք ու լեզու գտնենք:
Ուրեմն էն օրը գործից էկա տուն, տեսա սկեսուրս հարևանի հետ նստած կոֆե ա խմում: Բարևեցի, մի քիչ խոսացի ու անցա իմ գործերին, մեկ էլ սկեսուրս հարևանի մոտ ասում ա՝ հն հլը նորություն չունե՞ք, արդեն մի ամիս ա ամուսանցած եք, ձեն-ձուն չկա:
Եռման ջուրը լցրեցին գլխիս: Ֆռացի ու ասեցի՝ որ ունենանք, կիմանաս: Պետք չի մարդկանց մոտ նման անտակտ հարցեր տալ ու ինձ անհարմար վիճակի մեջ դնել:
Աչքերները չռած էրկուսով նայում էին վրես, ես էլ թողեցի գնացի ըտեղից: Լավ արեցի, թող մի հատ այ տենց շշմի, որ էլ երկրորդ անգամ նման բաներ չանի: