Տատիս էնքան ստիպեց, որ ուսումս թողնեմ ու շուտ ամուսնանամ, վռազելուց դժբախտացա․ Աղջիկներ ջան, սենց բան չանեք

24 տարեկան աղջիկ էի՝ լի կյանքով, նպատակներով ու հույսերով։ Բայց տատիս կարծես թե չէր համակերպվում իմ կարգավիճակի հետ, քանի որ դեմ էր, որ ուսանեի․, պիտանի մարդ դառնայի։ Նա ամեն առիթով ասում էր, որ աղջկան միայն ու միայն բախտ է պետք, ոչ թե դիպլոմներ։
Ամեն հնարավոր առիթով նա մեր տուն էր բերում տարբեր տղաների, որ ինձ հետ ծանոթացնի ու ամուսնացնի։ Անկեղծ ասեմ՝ արդեն հաշիվն էլ էի կորցրել, թե քանիսին է բերում։

Քանի որ ծնողներս Ռուսաստանում էին, ես էլ՝ տատիկիս հույսին, ստիպված էի նրան լսել ու հնարավորինս արագ ամուսնանալ՝ թողնելով գիտական գործունեությունս։

Ամուսինս, սակայն, ում տատիկս ներկայացնում էր հարուստ ու կայացած, անպետքի մեկը դուրս եկավ։ Ամեն բան, փաստորեն, պարտքով ու վարկով էր անում։ Ամուսնանալուց հետո էլ կոտրած տաշտակի առաջ կանգնեցինք, սկսեցինք վարկերը փակել։
Կյանքիցս բան չհասկացա տատիս պատճառով։ Աղջիկներ ջան, գնացեք ձեր երազանքի հետևից, սենց բան չանեք։