Մի շաբաթ առաջ գյուղ էինք գնացե կիսուրիս տուն․ ասեց դու շատ ես նազ ու տիզ անում, հերն ու մերդ քեզ բամբակների մեջ են մեծացրե, ես էլ ասի դե արի գրազ գանք, ով էս սեղանին դրած շշերը դատարկեց, ինքն էլ հաղթում ա․ հիմի կիսուրս խմել իրան կորցրել էր, հլը տեսեք ինչեր էր անում, բերանս բաց էր մնացե

Կիսուրս լավ կնիկ ա, բայց էն որ ասում են տղամարդ-կնիկ էտ լրիվ իրանն ա։ Դե քանի որ ես Երևանից եմ, կիսուրս մտածում ա, որ շատ եմ նազ ու տիզ անում, չգիտեմ թե գյուղացու կյանքն ու չարչարանքն ինչ բանա։ Ես էլ ասի դե որ ըտենց ա, արի իրար հետ սեղանին դրած բոլոր շշերը դատարկենք, ւով մինչև վերջ կարացավ խմեր, ինքն էլ հաղթում ա, ու իրա պայմաններն ա թելադրում։

Կիսուրս էլհամաձայնվավ, դե ինչ իմանա, որ ես մեծ տաղանդ ունեմ էտ գործում։ Վերջը իրար հետ էինքան էինք խմե, որ կիսուրս իրան կորցրել էր, ընենց բաներ էր անում, բերանս բաց էր մնացե, սաղ հարևանները խնդում էին, իսկ մարդս ու մեր տնեցիք ինչ անում չէին անում վերջը չկարացան կիսուրիս իրա սենյակ տանեն, որ մի քիչ քնի։ Ուրմեն հելե իրանց գյուղի տարկտորիստի տրակտորն էր վերցրե, սաղ ճամփեքով քշում էր։

Ինձ էլ համոզեց գնացի նստա կողը, հետո հարևանի հետ կռիվ արեց, ասում ա ինչիյա քո շունը իրա կարիքները իմ հողամասում հոգում, խնդալուց արդեն փորս ցավում էր։ Վերջը մի լավ խայտառակ ենք եղե, նոր գնացել ենք քնելու։ Էսօր երկուսս էլ ամոթից տնից դուրս չենք եկե, մարդս էլ ասում ա իսկը իրար համար եք նախատեսված, երկուսդ էլ նույն խելքին եք։