Մարդուս մահից հետո հարևաններս էկել էին գլուխ սաղության. նստած էինք, երբ որ հարսս ծամոնը ճտցնելով ներս էկավ ու հլը ինչ ասեց էտ կնանիքին. գետինը մտա ես ըտեղ

Մարդս , ում շատ էի սիրում ու շատ կապված էինք իրար հետ, օրեր առաջ կյանքից հեռացավ: Էտ շատ մեծ հարված էր իմ համար, բայց դե պետք ա համակերպվեմ, շարունակեմ էս ցավով ապրեմ, որովհետև այլ տարբերակ ուղղակի չկա:

Հարևաններս էլ էրեկ էկել էին գլուխ սաղության, նստած խոսում էինք, մեկ էլ հարսս էկավ ծամոնը լռճցնելով ու ճտցնելով: Էտ իրա լկտի պահվածքը քիչ էր, մի բան էլ ֆռաց, հրևաններիս ասեց՝ հա լավ, էս ի՞նչ նախնադար ա, որ էտքանից հետո մի բան էլ գալիս եք ցավակցելու էլի: Հասկացանք էլի, մարդ էր մեռավ, հո դարդ չենք անելու նստենք: Վայ սաղ ֆռացին ու ինձ սկսեցին նայել, ես էլ ամոթից չգիտեի, թե գլուխս որտեղ մտցնեմ: Ստիպված ասեցի՝ մի հատ դուրս գնա էս սենյակից ու չգաս, քանի դեռ իմ հյուրերը ստեղ են:

Դրանից հետո հարևաններս հելան, գնացին, ես էլ կռվեցի հարսիս հետ, ինչ ասես, ասեցի, բայց դե էլ ի՞նչ, էղածն էղած էր ու էն որ հիմա ես եմ լինելու սաղ գյուղի թեման: Տղուս ասել եմ, որ իրա կնգան վեկալի ու գնան էս տնից, քանի գնում, հասկանում եմ, որ ես դրա հետ նույն հարկի տակ չեմ կարա ապրեմ: