Ես գիտեմ մարդուս դավաճանության մասին։ Երևի մեր ամուսնության երկրոդ տարին էր, որ էտ կինը հայտնվել ա իրա կյանքում։ Պատճառը չգիտեմ թե ինչն ա. Ես միշտ շատ ուշադիր եմ իմ արտաքինի նկատմամբ, հետևաբար պատճառը ուրիշ բանի մեջ ա: Դե դուք պատկերացրեք էսքան տարի ես ինչ ապրումներ եմ ունեցե, սկզբում մտածում էի, թե ամեն ինչ ժամանակավոր ա, բայց հետո բանից դուրս եկավ, որ մինչև կյանքիս վերջը էս նվաստացումները պետք ա տանեմ։
Նախորոք ասեմ որ մարդս լավ փող ա աշխատում. Ունի իր սեփական բիզնեսը, ու իրա շուրջ կանայք շատ են պտտվում: Մի կողմից ուզում եմ համակերպվեմ իրա սիրած պահելու մտքի հետ, բայց մյուս կողմից էլ, էդ ամեն ինչից ինքնասիրությունս ոտնահարվում ա: Ինձ շատ նվաստացած եմ զգում, ու չգիտեմ ոնց վարվեմ: Հիմա խնդրում եմ ինձ մի խորհուրդ տվեք.