Հարսս ասեց գնում եմ մերոնց տեսնեմ, կարոտել եմ, գնաց ու էլ հետ չեկավ․ հազար ամոթ տղուս, տեսեք ինձ ինչա ասում, կապ չունի որ իմ տղենա, հարսս ճիշտ էլ արելա, որ սրա նմանից գնացելա

Տղես մի տարիա ամուսնացածա, բայց արդեն համը հանումա: Հարսիս հետ միասին ենք մնում, դեռ չեն առանձնանում, վատ չի, տունը փոքր չի բոլորիս հերիքումա, մինչև իրանց տունը առնեն: Բայց էս վերջերս տղես սկսելա իրան հեչ լավ չպահել, նկատում էի, որ շատ են կռվում, ընդամենը մի տարիա ամուսնացած են, բայց արդեն էսքան կռվում են:

Հարսս էլ ոսկի հարսա, համեստ, զուսպ տեղը տեղին, բայց տեսեք տղես էն աստիճանիա հասցրել խեղճ աղջկան, որ տնից գնացելա: Մեզ ասեց մերոնց կարոտել եմ, գնամ տեսնեմ, բայց գնաց, արդեն իրեք օրա չի գալիս: Պարզվեց մեղավորը տղեսա, չգիտեմ ինչ խնդիրների մեջա, ինչ շրջապատա ընկել, ինչերա արել, մի խոսքով:

Սկզբից ես տղուս հետ խոսացի, դրա ինչն եմ ասել, հետո հերը խոսաց, հասոււն տղայա, բայց հլը պիտի տենց մանր բաներ բացատրես, ուղարկեցի գնա հարսիս հետ բերի, բա տենց պիտի լինի: Եթե կինը երջանիկ չլինի, ընտանիքը երջանիկ չի լինելու, դրա համար տղես պիտի ամեն ինչ անի, որ հարսս իրան լավ զգա:

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*