Ես սենց բան հլը չէի տեսել, որ տատիկը թոռան վրա ինչ որ բան ափսոսի: Սկեսուրիս հետ հարաբերություններս հենց սկզբից էդքան էլ լավ չեն եղել, ես ամեն անգամ փորձում եմ լեզու գտնեմ, ինքը էլի սաղ փչացնումա: Կենցաղային խնդիրները հլը մի կողմ, բայց փողի հարցում անտանելիա: Ինձ ամեն անգամ ստիպումա աշխատավարձիս գոնե կեսը իրան տամ, հետս կռիվա տալիս, թե բա ես պարտավոր եմ իրան փող տալու:
Էդ հերիք չի, մի հատ էլ ափսոսումա փող ծախսի, տան համար բան չի անում, սաղ օրը իրա վրայա ծախսում, բայց համ էլ գալիսա բողոքում, թե բա բան չես անում մեզ համար, էլ չի ասում, որ աշխատավարձիս կեսը տալիս եմ իրան: Բա լավ, հասկացանք փողի հետևիցա ընկնում, բայց գոնե թոռան համար մի բան անի: Երեխուս համար ուզում էի գնամ պայուսակ առնեմ, եկել ասումա մեկը ունի, թող յոլա գնա, պարտադիր չի ամեն տարի նորը առնես:
Հետս կռվեց կռվեց, հենց մարդս եկավ, տապ արեց, բայց մարդս էլ ասեց երեխուն վերցրու գնանք պայուսակ առնենք, դա չկարողացավ բերանը փակ պահի, ասեց էդ ինչի, թող անցած տարվա պայուսակով մնա, մարդս բարկացավ, իրան հազիվ զսպելով ֆռաց ասեց հանգիստ կաց, քեզնից չենք փող ուզում, որ տեղդ չես գտնում: