Ամուր կգրկեի ու կասեի` շատ եմ կարոտել.… Հայկոյի եղբոր բացառիկ հարցազրույցն առանց արցունքների չեք կարող կարդալ (տեսանյութ)

Iravunk.com-ը գրում է.Ամիսներ անց կլրանա մեկ տարին, ինչ հայկական երգարվեստը կորցրեց իր ամենավառ գույներից մեկին՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյին, ով հայկական ժամանակակից երաժշտության զարգացման մեջ մեծ ներդրում եւ ավանդ է ունեցել: Հայկոյի մասին անցյալով խոսելը դժվար, երբեմն էլ գրեթե անհնար է. սիրո երգիչը ամենուր է, նա կենդանի է բոլորիս սրտերում իր երգերով ու թողած հարուստ երաժշտական ժառանգությամբ:

Ինչպես են Հայկոյի ընկերներ պատրաստվում նրա ծննդյան օրվան, ինչ անակնկալ է սպասում Հայկոյի երկրպագուներին, հնարավոր է արդյոք որեւէ կերպ լրացնել Հայկոյի բացը… Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը»զրուցել է Հայկոյի եղբոր` «Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամի» նախագահ Վահե Հակոբյանի հետ:

https://youtube.com/watch?v=miNVqSDjcvo%3Ffeature%3Doembed%26enablejsapi%3D1

— Պարոն Հակոբյան, հայտնի է, որ Ձերեղբոր` սիրված երգիչ Հայկոյի ծննդյանտարեդարձի օրը տեղի է ունենալու մեծհամերգ: Կբացե՞ք մի փոքր փակագծերհամերգի նախապատրաստականաշխատանքների մասին:

— Հայկոյին նվիրված համերգը կկայանա այս տարվա օգոստոսի 25-ին` Մարզահամերգային համալիրում: Այս պահին ընթանում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ` բարձր մակարդակով ներկայանալու համար: Շատ արտիստներ են ցանկություն հայտնել հանդես գալ, այս պահին չմանրամասնելով համերգային ողջ ծրագիրը` կարող եմ միայն վստահ ասել, որ հանդիսատեսը համերգի ընթացքում հնարավորինս զգալու է Հայկոյի շունչը: Մեր ծրագրերում է նաեւ ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» ամենամյա փառատոնը։ Այն նախատեսվում է ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը:

— Շուտով կլրանա մեկ տարի, ինչ մեզ հետչէ սիրված երգիչը, Ձեր եղբայրը… Հնարավո՞ր է առհասարակ որեւէ կերպ, որեւէ ձեւով լրացնել նրաբացակայությունը:

— Գիտեք, հարցը լսելուց անգամ, ինքնին ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում, որովհետեւ եղբորս կարոտը լրացնել անհնար է, Հայկոն ինձ համար ոչ միայն եղբայր էր, այլ նաեւ հորս կորստից հետո` երկրորդ հայր էր, ու նրա կորուստը երբեք էլ չի մեղմվի, չի լրացվի որեւէ ձեւով: Մենք եղբայրներով շատ կապված էինք իրար հետ, Հայկոյի դերը իմ կյանքում, որպես ավագ եղբայր անասելի մեծ էր:

— Հայկոյին ճանաչողները փաստում են, որ նա ոչ միայն կատարյալ երաժիշտ էր, այլ նաեւ կատարյալ մարդ էր, ընկեր, գործընկեր…

— Հայկոն պարզ էր, շիտակ, անմիջական ու ջիգյարով, բոլորին հասնող, նրա դրական կողմերը այնքան շատ են, որ դժվար է որեւէ հատկանիշ առանձնացնել: Նա նույնն էր թե՛ բեմում, թե՛ բեմից դուրս` առօրյա կյանքում: Եղբայրս կեղծել առհասարակ չէր սիրում:

Опубликовано в