Տղես տարել էր ապագա հարսիս հետ ծանոթացնելու, մենակ դրա գեղո հագ ու կապը տենայիք. ասեցի՝ արի գնանք, մի էրկու բան առնենք քեզ, հագնվի նորմալ, ֆռաց հլը ինչ պատասխանեց

Ես արիստոկրատ կին եմ, միշտ ուշադրություն եմ դարձրել իմ հագ ու կապին, խնամքին: Կապ չունի, թե ես ինչ հոգեվիճակում եմ, իմ տեսքը պետք ա տեղը տեղին լինի:Մի տղա ունեմ, ով արդեն երկար ժամանակ ա ընկերություն ա անում մի աղջկա հետ: Էն օրն էլ ասեց, թե բա արի գնանք մի տեղ, ծանոթացնեմ ձեզ,դե ես էլ մեծ սիրով համաձայնվեցի, վերջապես կտենայի, թե ում հետ ա շփվում:

Գնացինք կաֆե վայ էտ ինչ էր դրա հագ ու կապը, ոնց որ խուլ գեղից լիներ, տղուս էլ հեչ համապատասխան չէր: Չդիմացա, ասեցի արի գնանք մոլ, քեզ մի քանի նորմալ շոր առնենք:

Մի վատ զգաց իրան, նեղվեց, ֆռաց ասեց ինձ շոր պետք չի, ես ունեմ հագնելու շոր, իսկ եթե ձեզ իմ շորերը դուր չեն գալիս, կարայիք շնորհք ունենայիք ու չարտահայտվեիք զուտ:
Հելավ, թողեց գնաց ըտեղից, բայց դե ես ի՞նչ վատ բան էի ասում, հո չէի ուզում նեղացնեի իրան: